Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Ինչն են կարևորում համբույրի մեջ կինն ու տղամարդը

Ինչն են կարևորում համբույրի մեջ կինն ու տղամարդը

Համբույրը 2 սեռերի շփման շատ կարեւոր եւ ինտիմ պահ է: Սակայն այն, ինչ տղամարդկանց դուր է գալիս համբույրի մեջ, կարող է դուր չգալ կանանց: Վերջին հետազոտության համաձայն` կանայք նախընտրում են երկար համբույրներ, իսկ տղամարդիկ` թաց:


Ամերիկացի հոգեբանները կարծում են, որ համբույրները ոչ այնքան հոգիների միաձուլում են, որքան անհատականության արտահայտում: Կանայք փորձում են համբույրի միջոցով գնահատել իրենց պոտենցիալ զուգընկերոջը, ինչպես նաեւ ամրացնել զգայական կապը նրանց հետ: Իսկ տղամարդկանց համար համբույրը կնոջ մոտ սեքսուալ գրգռվածությունը բարձրացնելու միջոց է:

Հոգեբանները հարցում են անցկացրել ավելի քան հազար մարդկանց շրջանում` պարզելու նրանց վերաբերմունքը համբույրին: Պարզվել է, որ կանայք իզուր են մտահոգվում, որ համբուրվել չկարողանալը երկրպագուներից զրկվելու պատճառ կդառնա: Տղամարդիկ խոստովանում են, որ եթե նույնիսկ կինը վատ է համբուրվում, դա չի ազդում սեքսով զբաղվելու իրենց ցանկության վրա:


Տղամարդիկ բացարձակապես համոզված են, որ համբույրը մտերմության “հրավեր” է, եւ կապ չունի` որքան երկար է հանդիպում զույգը: Արական սեռի ներկայացուցիչները հատկապես սիրում են թաց համբույրներ:

Սկզբնաղբյուր. operativ.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ